ԻՊ-ը սպառնացել է ՌԴ-ին հարձակում իրականացնել Ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը սպառնացել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «կվճարի մահմեդականներին սպանելու համար»՝ հրապարակելով Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը թիրախավորող պաստառ, գրում է The Daily Mail-ը:
Պաստառում ջիհադականը պատկերված է պայթյունի ֆոնին՝ ձեռքին AK-47, իսկ հետևի ֆոնին՝ ֆուտբոլային մարզադաշտ: Լուսանկարի ձախ հատվածում կարելի է տեսնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ նշանակետի տակ:
Սպառնալիքը հավանաբար կապված է ԻՊ-ի դեմ պայքարում Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին Պուտինի աջակցության հետ:
Ավելի վաղ ահաբեկչական խմբավորումը մի շարք այլ պաստառներ է տարածել՝ Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընթացքում ահաբեկչական հարձակումներով սպառնալով:











