Խաբարովսկում ուղղաթիռի կործանման հետևանքով 6 մարդ է զոհվել (տեսանյութ)
Խաբարովսկում ուղղաթիռի կործանման հետևանքով 6 մարդ է զոհվել: Այդ մասին ТАСС-ին հայտնել են արտակարգ ծառայություններից:
«Ինքնաթիռում եղել է վեց մարդ: Նրանք բոլորը զոհվել են»,- ասել է աղբյուրը:
Նրա խոսքով՝ գետնին բախվելու ժամանակ ուղղաթիռն այրվել է:
lenta.ru-ի հաղորդմամբ՝ Մի-8 ուղղաթիռը պատկանել է «Վոստոկ» ավիաընկերությանը, այն ուսումնական թռիչք էր իրականացնում:
Հաղորդվում է, որ Խաբարովսկում եղանակն անձրևային է եղել, քամու ուժգնությունը հասել է վայրկյանում 12 մետրի: Ինչպես հաղորդում են սոցցանցերի օգտատերերը, դեպքի վայրում խիտ մառախուղ է:
Համացանցում հայտնվել է վթարի վայրից տեսանյութ.










