Կրեմլում հաստատել են, որ Պուտինի երդմնակալության արարողությունը տեղի է ունենալու մայիսի 7-ին

14:25 • 11.04.18

Կրեմլում հաստատել են, որ ՌԴ նախագահի պաշտոնում վերընտրված Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը կայանալու է մայիսի 7-ին:

«Այո»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «ՌԻԱ Նովոստի»-ին՝ պատասխանելով հարցին, թե արդյոք երդմնակալության ամսաթիվը նշանակվել է մայիսի 7-ին և արդյոք դա վերջնական է:

ՌԴ նախագահական ընտրությունները կայացել են մարտի 18-ին, ՌԴ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը հաղթանակ է տարել 76,69 տոկոս ձայնով: ՌԴ ԿԸՀ տվյալների համաձայն՝ նրա օգտին է քվեարկել ավելի քան 56,4 միլիոն մարդ: