Կիևում ակտիվիստները, բողոքելով հյուրանոցի կառուցման դեմ, «գրավել» են վերամբարձ կռունկը (լուսանկարներ)
Կիևի մի շարք բնակիչներ իրենց բողոքի ձայնն են բարձրացնում Անդրեևյան զառիվայրի վրա հյուրանոցի կառուցման դեմ:
Ինչպես գրում է korrespondent.net-ը, մի քանի քաղաքացի բարձրացել է շինարարական աշխատանքներ իրականացնող վերամբարձ կռունկի վրա և դրոշակ ու բողոքի պաստառ տեղադրել այնտեղ:
Նշվում է, որ շինարարական գործընթացն արգելափակվել է շուրջ քսան տղամարդկանց կողմից, իսկ նրանցից երեքը բարձրացել են կռունկի վրա, ուր տեղադրել են Ուկրաինայի դրոշն ու «KADORR–VOR» և «Ճամպրուկ–կայարան-Օդեսա» գրությամբ պաստառ:
Ըստ ակցիայի մասնակիցների՝ իրենք բողոքում են շինարարական աշխատանքները նախաձեռնած ООО ««Кадорр-Украина» ընկերության դեմ, որը գործում է Օդեսայում:
Նշվում է, որ տարածքում գտնվող պահակները որևէ կերպ չեն խոչընդոտել ակտիվիստների գործունեությանը: Տեղում է նաև ոստիկանությունը, որն առայժմ լուռ հետևում է իրադարձությունների ընթացքին:















