ԱԺ նիստը՝ ուղիղ. այսօր կվավերացվի ՀՀ–ԵՄ համաձայնագիրը, օրակարգում է նաև «Դեղերի մասին» օրենքի նախագիծը

09:59 • 11.04.18

Այսօր շարունակվում են ՀՀ ԱԺ-ի վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի հերթական նիստերի աշխատանքները։


«Հայաստանի Հանրապետության` մի կողմից, Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների` մյուս կողմից, միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի վավերացումից հետո ԱԺ քննարկման կներկայացվի «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին նախագիծը:


Խորհրդարանն առաջին ընթերցմամբ կքննարկի նաև Կառավարության կողմից ներկայացված «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:


Օրակարգի քննարկվող հարցերից է նաև «Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Ոռոգման համակարգերի բարելավման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը, ինչպես նաև «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին» հաղորդումը:

ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն այսօր սպասվում է նաև Կառավարության հետ հարցուպատասխան: