Ալժիրում ավելի քան 200 մարդ տեղափոխող ռազմական ինքնաթիռի կործանումից հետո ողջ մնացածներ չկան (լուսանկարներ)
Ալժիրի հյուսիսում գտնվող Բուֆարիկի օդանավակայանի շրջանում ռազմական ինքնաթիռի կործանումից հետո ողջ մնացածներ չկան: Այդ մասին «Ալ-Արաբիա» հեռուստաալիքին հայտնել է ալժիրցի ռազմական աղբյուրը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հաղորդվում է, որ աղետի ենթարկված ինքնաթիռն ուղևորվում էր երկրի հյուսիսից հարավ-արևմուտք: Ուղևորների մեծ մասը զինծառայողներ էին: Ինքնաթիռն ընկել է օդանավակայանի շրջակայքում:
Այժմ փրկարարները մարում են վթարի վայրում առաջացած հրդեհը: Հաղորդվում է, որ ինքնաթիռն ընկել է թռիչքից րոպեներ անց: Վթարի հնարավոր պատճառներից մեկը կարող էր լինել տեխնիկական անսարքությունը:
Ընդհանուր առմամբ, աղետի հետևանքով զոհերի թիվը կարող է լինել ավելի քան 200 մարդ:


















