Սերբիայում ռազմական ինքնաթիռ է կործանվել

13:55 • 11.04.18

Այսօր առավոտյան Սերբիայի հյուսիս-արևելքում՝ Կովաչիցա գյուղի շրջակայքում, ընկել է SOKO G-4 Gupser Galeb ուսումնամարզական գրոհիչը: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարությանը:

«Վերջին տեղեկություններով՝ երկու օդաչուներն ինքնանետվել են, դեպքի վայր է ուղարկվել ռազմաօդային ուժերի որոնողափրկարարական թիմը»,- ասված է գերատեսչության հաղորդագրությունում:

Պաշտպանության նախարարությունը նշում է, որ ուսումնական թռիչքն իրականացրել են ռազմաօդային ուժերի տեխնիկա-փորձարարական կենտրոնի օդաչուները: