Սիրիայի երկինքը «դատարկվել» է

10:24 • 11.04.18

Սիրիայի երկնքում փաստացիորեն դադարել են բոլոր տեսակի թռիչքները: Այդ մասին են վկայում Flightradar24 պորտալի տվյալները, գրում է lenta.ru-ն:

Ավելի վաղ Թռիչքների անվտանգության եվրոպական գործակալությունը (EASA) խորհուրդ է տվել բոլոր ավիաընկերություններին ուժեղացնել Միջերկրական ծովի արևելյան մասում թռիչքների վերահսկողությունն առաջիկա 72 ժամվա ընթացքում՝ Սիրիայի տարածքին թևավոր հրթիռներով հնարավոր հարվածների և նավիգացիոն սարքավորումների աշխատանքում հնարավոր խափանումների պատճառով:

Ռուսաստանի օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը («Ռոսավիացիա») նմանատիպ խորհուրդ է տվել բոլոր ռուսական ավիափոխադրողներին:

Ավելի վաղ Պենտագոնում պաշտոնատար անձինք հայտնել են, որ ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են հարվածներ հասցնել Սիրիայի տարածքին: Նշվում է, որ ռազմական պատրաստականության են բերվել տարածքում գտնվող նավերը, ինքնաթիռներն ու թևավոր հրթիռները: