Կադաֆիի մասին նոր հեռուստասերիալ կնկարահանվի
Amazon ընկերությունը մտադիր է հեռուստասերիալ նկարահանել Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Կադաֆիի կենսագրության մոտիվներով: Այս մասին հայտնում է Deadline-ը:
Նշվում է, որ հեռուստատեսային շոուն կկոչվի «Փոշոտ փոթորիկ»:
Աղբյուրի տվյալների համաձայն՝ էկրանավորմամբ կզբաղվի «Բախում» թրիլլերի ռեժիսոր Մոհամեդ Դիաբը: Հեռուստասերիալը նախատեսված կլինի թե՛ արևտմյան, թե՛ Մերձավոր Արևելքի հանդիսատեսի համար:
Մուամար Կադաֆին 40 տարի եղել է Լիբիայի ղեկավարը: 2011 թվականին Անցման ազգային խորհրդի զինյալները մահապատժի են ենթարկել նրան:










