ԱԺ նիստը՝ ուղիղ. քվեարկության են դրվում քննարկված նախագծերը
Ազգային ժողովում շարունակվում է խորհրդարանական հերթական քառօրյա նիստը: Այսօրվա նիստին Ազգային ժողովը քվեարկում է նախորդ օրը քննարկված հարցերը:
Ապրիլի 11-ի նիստում պատգամավորները քննարկել են 5 հարց, այդ թվում՝ ԿԸՀ գործունեության մասին հաղորդումը, «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխությունների օրենսդրական փաթեթը, Ազգային ժողովի կանոնակարգում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:
Երեկ Ազգային ժողովը նաև միաձայն վավերացրեց «Հայաստանի Հանրապետության` մի կողմից, Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների` մյուս կողմից, միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը: Համաձայնագիրը վավերացվեց միաձայն՝ 95 կողմ քվեարկությամբ:










