Արևմտյան պետությունների կողմից ցանկացած գործողություն կապակայունացնի տարածաշրջանը. Ասադ

16:39 • 12.04.18

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը հայտարարել է, որ արևմտյան պետությունների կողմից ցանկացած գործողություն տարածաշրջանում կմեծացնի անկայունությունը: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով սիրիական պետական հեռուստաընկերությանը:

Սիրիայի նախագահն այդ մասին հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության հոգևոր առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթիին և նրա պատվիրակությանը:

«Գրանցված ամեն հաղթանակի հետ որոշ արևմտյան պետությունների ձայները բարձրանում են և գործողություններն ակտիվանում՝ փորձելով փոխել իրադարձությունների ընթացքը… Այս ձայները և ցանկացած գործողություն կնպաստի տարածաշրջանում անկայունության մեծացմանը՝ սպառնալով միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը»,- ասել է նա: