Մերկելը բացառել է Սիրիայում ռազմական գործողությանը Գերմանիայի մասնակցությունը

19:02 • 12.04.18

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Դանիայի վարչապետ Լարս Լյոկե Ռասմուսենի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Գերմանիան չի մասնակցի Սիրիայի տարածքում հնարավոր ռազմական գործողությանը, հաղորդում է Russia Today-ը:

«Գերմանիան չի ունենա ռազմական մասնակցություն»,- ասել է Մերկելը:

Նա նաև կոչ է արել արևմտյան երկրներին համակարգված գործել Սիրիայում ենթադրվող քիմիական հարձակման արձագանքի հարցում:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կառավարության խորհրդակցություն կանցկացնի, որտեղ կքննարկի Սիրիայում ռազմական գործողությանը Մեծ Բրիտանիայի մասնակցության հարցը: