Մերձմոսկվայում 40 երեխայի տեղափոխող ավտոբուսը բախվել է մարդատար ավտոմեքենային

20:30 • 12.04.18

Մոսկվայի մարզի մայրուղիներից մեկում ավտովթար է տեղի ունեցել. 40 երեխայի տեղափոխող ավտոբուսը բախվել է մարդատար ավտոմեքենային: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Ռուսաստանի ՆԳՆ տարածաշրջանային գլխավոր վարչությանը:

«А107 մայրուղու 61-րդ կիլոմետրի վրա բախվել են ավտոբուսն ու ՎԱԶ-2109 մարդատար ավտոմեքենան: Նախնական տվյալներով՝ ավտոբուսում 40 երեխա է եղել», - ասվում է հաղորդագրության մեջ:

Ինչպես հաղորդվում է, նախնական տվյալներով՝ 6 երեխա հոսպիտալացվել է:

Դեպքի վայրում աշխատում են ոստիկանության աշխատակիցները, վթարի հանգամանքները պարզվում են:

Ականատեսների խոսքով՝ մարդատար մեքենայի վարորդը վթարի հետևանքով մահացել է: