Երևանում գվինեացին թալանել է oմանցուն (լուսանկար)
Ապրիլի 12-ին, ժամը 5-անց 55-ին, 1-02 զանգահարած Օմանի քաղաքացին հայտնել է, որ մի անծանոթ փորձել է իրեն սպանել և թալանել է՝ գողացել փող, բջջային հեռախոս, անձնագիր ու փաստաթղթեր։
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից ։
Ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել են կատարվածի հանգամանքները։
Ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ճշտվել է կասկածյալի ինքնությունն ու գտնվելու վայրը: Ժամեր անց ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները ավազակային հարձակման և մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ոստիկանություն բերման են ենթարկել Գվինեայի քաղաքացի, 30-ամյա Բահ Ալֆա Ամիր Անայուինին։
Կասկածյալը ձերբակալված է, գողոնն՝ առգրավված։










