Ռուս և ամերիկացի զինվորականներն օգտվում են Սիրիայի գծով հատուկ կապի ալիքից. Պեսկով

15:50 • 12.04.18

Ռուսաստանի և ԱՄՆ-ի ռազմական գերատեսչությունների միջև կապի հատուկ գիծն ակտիվ վիճակում է։ Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ТАСС-ը:

«Այդ գիծը գոյություն ունի, և այն ակտիվ վիճակում է»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը: Նա չի հստակեցրել, թե արդյոք այդ կապի գիծն օգտագործվում է Սիրիայի ուղղությամբ ԱՄՆ-ի հնարավոր հարվածների առնչությամբ։


«Մենք շարունակում ենք կարծել, որ չափազանց անհրաժեշտ է խուսափել ցանկացած քայլից, որը կարող է Սիրիայում լարվածության աճի հանգեցնել: Մենք կարծում ենք, որ դա չափազանց կործանարար ազդեցություն կթողներ սիրիական կարգավորման ամբողջ գործընթացի վրա»,- ասել է Պեսկովը: