Որպես անհետ կորած որոնվում է ԱՄԷ քաղաքացի Ալի Ազգի Ալի Ավլաքիի Ալնուաիմին. ՀՀ ոստիկանություն

17:05 • 12.04.18

Ոստիկանության Սևանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացի, 1950 թ. ծնված Ալի Ազգի Ալի Ավլաքիի Ալնուաիմին: Արտաքին նկարագիրն է՝ հասակը մոտ 165 սմ, միջին կազմվածքով, կուզիկ, կաղում է:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Ալի Ազգի Ալի Ավլաքիի Ալնուաիմինի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին ոստիկանությունից խնդրում են զանգահարել 010-59-06-07, (0261)2-20-02, 2-20-21 կամ 1-02։