Դեղին ծովում երկու նավ է բախվել. կան զոհեր և անհետ կորածներ

09:17 • 12.04.18

Դեղին ծովում Տանզանիայի և Հարավային Կորեայի դրոշներով երկու նավ է բախվել, ինչի հետևանքով 3 մարդ է զոհվել, ևս 3-ն անհետ կորել է, հայտնում է tass.ru-ն՝ Հարավային Կորեայի առափնյա անվտանգության ծառայությանը հղումով:

Ծառայության տվյալներով՝ բախումը տեղի է ունեցել լույս ապրիլի 12-ին՝ Մեմուլդո կղզու հյուսիս-արևմտյան ափից 10 կմ հեռավորության վրա:

Աղբյուրը մանրամասնում է, որ անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքներում ներգրավվել է 17 մոտորանավակ:

Բացի այդ, ծովային ոստիկանությունն ազդակներ է ուղարկել բախման վայրին մոտ գտնվող նավերին՝ խնդրելով օգնել փրկարարներին: