Բալթիկ ծովում ռուսական ռազմական ուղղաթիռ է կործանվել. լրատվամիջոցներ

09:44 • 13.04.18

Բալթիկ ծովում ռուսական ուղղաթիռ է կործանվել, որում գտնվել է անձնակազմի երկու անդամ: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով արտակարգ ծառայություններում աղբյուրին:


Հայտնաբերվել է մեկ զոհի մարմինը:

ТАСС-ի տեղեկություններով՝ ծովում կորել է Կա-29 ռուսական ռազմական ուղղաթիռը: Փրկարարական աշխատանքները դեպքի վայրում շարունակվում են:

Այժմ Բալթիկ ծովում անցկացվում են ռուսական նավատորմի զորավարժությունները, որոնց ընթացքում օգտագործվում է ավիացիա: