«Մինչ քիմիական զինաթափումն Ասադը ոչ թե Մոսկվայի, այլ Լոնդոնի ու Վաշինգտոնի լավ ընկերն էր». Զախարովա

12:26 • 13.04.18

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան բրիտանական Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում հիշեցրել է, որ մինչ Սիրիայի քիմիական զինաթափումը երկրի նախագահ Բաշար ալ Ասադը եղել է ոչ թե Ռուսաստանի, այլ Մեծ Բրիտանիայի ու ԱՄՆ-ի լավ ընկերը:

«Մինչ քիմիական զինաթափումն Ասադը ոչ թե Մոսկվայի, այլ Լոնդոնի ու Վաշինգտոնի լավ ընկերն էր: Նախկին պետքարտուղար Ջոն Քերին Սենատում աշխատելու ժամանակ ընկերական հարաբերություններ ուներ Ասադի հետ», - ասել է Զախարովան:

Նա հավելել է, որ Ասադն իր կյանքի զգալի մասն անց է կացրել Մեծ Բրիտանիայում:

«Այնպես որ նա ավելի շուտ ձեր մարդն է, քան մեր», - նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն մեղադրում է Դամասկոսին ու նրա դաշնակից ՌԴ-ին սիրիական Դումա քաղաքում քիմհարձակման համար։ Սիրիական կողմն ու Ռուսաստանը հերքում են մեղադրանքները։