Կանադացի հրուշակագործն այնքան գեղեցիկ ու յուրահատուկ թխվածքներ է թխում, որ դրանք նույնիսկ ափսոս է ուտել (լուսանկարներ)
Վերջերս համացանցում այնքան են տարածվել տարատեսակ կերակուրների լուսանկարները, որ դժվար է որևէ մեկին զարմացնել կամ տպավորել: Սակայն կան խոհարարներ ու հրուշակագործներ, որոնք գրավում են իրենց աշխատանքի պարզությամբ:
Ինչպես նշում է AdMe.ru-ն, Կանադայում բնակվող հրուշակագործ Ջեսիկա Լի Քլարկ Բոջինը սկսել է արտասովոր աղանդեր պատրաստել 2016 թվականից: Այս ընթացքում աղջիկը համեղ թխվածքներ է թխել հայտնի մարդկանց, հեքիաթային կերպարների և ֆիլմերի հերոսների պատկերներով:
Instagram-ի իր էջում Ջեսիկան պնդում է, որ «թխվածքները զիլ բան են», և դժվար է չհամաձայնել նրա հետ՝ դիտելով նրա աշխատանքների լուսանկարները:
Ստորև ներկայացնում ենք նրա աշխատանքները, որոնք այնքան գեղեցիկ ու յուրահատուկ են, որ դրանք նույնիսկ ափսոս է ուտել:
Սպիտակաձյունիկ

Օփրա Ուինֆրի

Ռոն Ուիզլի, «Հարի Փոթեր»





















