Գյումրիում 4-րդ հարկից ընկած ու Երևան տեղափոխված 2.5 տարեկան երեխան մահացել է

15:06 • 14.04.18

Գյումրու շենքերից մեկի 4-րդ հարկի պատշգամբից ընկած և ծայրահեղ ծանր վիճակում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն տեղափոխված 2.5 տարեկան երեխան մահացել է:

Այս մասին Tert.am-ին հայտնեցին հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքից:

Ինչպես Tert.am-ն ավելի վաղ հայտնել էր`երեկ Գյումրիում 4-րդ հարկից 2.5 տարեկան երեխա էր ընկել: Նա հիվանդանոց էր տեղափոխվել ծանր պոլիտրավմաներով՝ գանգուղեղային տրամվայով, աջ արմնկային ոսկրի բաց կոտրվածքով, մարմնի տարբեր մասերի կոտրվածքներով ու սալջարդերով, իսկ հետազոտության ընթացքում պարզվել էր, որ երեխայի ուղեղանյութը սեղմված է, իսկ  միզասեռական օրգաններում խնդիր կար: