ՆԱՏՕ-ն Դամասկոսին, Մոսկվային և Թեհրանին կոչ է արել ապահովել մարդասիրական օգնության մուտքը Սիրիա

23:47 • 14.04.18

ՆԱՏՕ-ն կոչ է անում Դամասկոսին, Մոսկվային և Թեհրանին ապահովել հումանիտար օգնության մուտքը Սիրիա:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Հյուսիսատլանտյան դաշինքի խորհրդակության ավարտին, որի ժամանակ Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն և Ֆրանսիան դաշնակիցներին տեղեկացրել են ավիահարվածներից հետո Սիրիայում տիրող իրավիճակի մասին:

«Մենք կոչ ենք անում սիրիական ռեժիմին, ինչպես նաև նրա կողմնակիցներին՝ Ռուսաստանին և Իրանին, արագ, կայուն և անխոչընդոտ մարդասիրական օգնության հնարավորություն տալ», - ասել է վերջինս:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան շաբաթ առավոտյան ավիահարվածներ են հասցրել սիրիական կառավարական կառույցների ուղղությամբ, որտեղ, նրանց կարծիքով, քիմիական զենք է արտադրվում: