Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Բաղանիսի ուղղությամբ

16:20 • 15.04.18

Այսօր՝ ապրիլի 15-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից կրակ է բացել Տավուշի մարզի Բաղանիս գյուղի ուղղությամբ:

Այս մասին Tert.am-ին հայտնեց  սահմանամերձ համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանը:

Նա նշեց, որ անվտանգության նկատառումներով փակվել է միջպետական ավտոճանապարհի Բաղանիս-Ոսկեպար հատվածը:

Այժմ ավտոմեքենաները երթևեկում են շրջանցիկ՝ Հարսնաքարով ձգվող ճանապարհով:

Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին ադրբեջանական զինուժը Բաղանիսի մոտ կրակ էր բացել հայկական քաղաքացիական բեռնատարի ուղղությամբ: