Ճապոնացին տարբեր զվարճալի կերպարներով լուսանկարում է իր 4-ամյա դստերը (լուսանկարներ)

12:46 • 15.04.18

Սովորաբար, լուսանկարիչներն անդադար փնտրտուքների մեջ են. նրանք փնտրում են մոդելներ, իրադարձություններ կամ վայրեր, որոնց մասին ցանկանում են պատմել: Ճապոնացի լուսանկարիչ Տոյոկացու Նագանոն այլևս մոդելներ չի փնտրում. նա լուսանկարում է իր դստերը՝ Կաննային:

Ինչպես նշում է Big Picture-ը, 4 տարեկան դստերը նվիրված ալբոմը, որը կոչվում է «Իմ դուստր Կաննան», պատմում է աղջնակի առօրյայի մասին:

Նագանոն որոշել է, որ առանց դեկորացիաների լուսանկարները թերի կլինեն, և չնայած այն փաստին, որ բոլոր կադրերն արվել են նույն վայրում, մոդելն անընդհատ հանդես է գալիս նոր կերպարներով ու ամեն անգամ ավելի զվարճալի տեսք ունենում:

Ստորև ներկայացնում ենք Կաննայի դիմանկարները, որոնք հայտնվել են համացանցի օգտատերերի ուշադրության կենտրոնում.

 

 

Ճապոնացին տարբեր զվարճալի կերպարներով լուսանկարում է իր 4-ամյա դստերը (լուսանկարներ)