Մեծ Բրիտանիայի վարչապետն ուսումնասիրում է երկրում ռուսների ֆինանսական միջոցների նկատմամբ գործողությունների ծրագիրը

15:24 • 15.04.18

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն ուսումնասիրում է թագավորությունում ռուսաստանցի գործարարների և պաշտոնյաների «անօրինական ֆինանսական միջոցների» նկատմամբ գործողությունների բոլոր տարբերակները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով բրիտանական լրատվամիջոցներին:

«Մենք ուսումնասիրում ենք հնարավոր գործողությունների բոլոր կողմերը»,- ասել է Մեյը Sunday Times-ին:

Ավելի վաղ Թերեզա Մեյը սպառնացել էր սառեցնել Ռուսաստանի պետական հաշիվները, եթե ապացույցներ գտնի, որ դրանք կարող են վտանգ ներկայացնել երկրի քաղաքացիների կյանքին և գույքին:

Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի հարաբերությունները սրվել են Սոլսբերիում ռուսական հետախուզական վարչության նախկին աշխատակցի և նրա դստեր թունավորումից հետո:

Հիշեցնենք, որ 66-ամյա նախկին լրտես Սերգեյ Սկրիպալը և նրա դուստրը մարտի 4-ին նյարդապարալիտիկ գազի ազդեցության են ենթարկվել անգլիական Սոլսբերի քաղաքում և անգիտակից վիճակում տեղափոխվել հիվանդանոց։