Բեյոնսեն տպավորիչ ելույթ է ունեցել «Քոաչելա» երաժշտական փառատոնում (լուսանկարներ, տեսանյութ)
Կալիֆորնիայում ապրիլի 13-ին մեկնարկել է ժամանակակից երաժշտության ամենամեծ փառատոներից մեկը՝ Coachella Valley Music & Arts-ը, որին մասնակցում են արևմտյան շոու բիզնեսի ամենահայտնի կատարողները:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, փառատոնին մասնակցել է երգչուհի Բեյոնսեն, որի ելույթը շատ լավ է ընդունվել հանդիսատեսի կողմից:
Աղբյուրը նկատում է, որ երգչուհին հղիության պատճառով ստիպված էր եղել նախորդ տարի բաց թողնել «Քոաչելա»-ն, սակայն այս տարի նրա վերադարձն այնքան տպավորիչ է եղել, որ ապացուցել է երաժշտասերներին՝ դրան արժեր այդքան երկար սպասել:
Հայտնի է, որ 36-ամյա աստղը ելույթի ժամանակ մի քանի անգամ զգեստափոխվել է:
Բեյոնսեն կատարել է հին հիթերն ու վերջին շրջանի սիրված երգերը, իսկ հազարավոր հավաքվածները բարձր ձայնակցել են նրան:


















