Մեծ Բրիտանիայում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել անցորդներին

10:07 • 15.04.18

Մեծ Բրիտանիայի Էսեքս կոմսությունում BMW մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 6 անցորդի, հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով իրավապահ մարմիններին:

Տուժածները երիտասարդներ են: Նրանցից մեկն այժմ ծանր վիճակում է, մյուս հինգը հոսպիտալացվել են տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներով:

Ականատեսների համաձայն՝ վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը և բախվել անցորդների խմբին:

Իրավապահները զբաղվում են տեղի ունեցածի հետաքննությամբ: