Հունգարիայում հանրահավաք է անցկացվել ընտրությունների արդյունքների դեմ (լուսանկար, տեսանյութ)
Տասնյակ հազարավոր մարդիկ շաբաթ՝ ապրիլի 14-ին, դուրս են եկել Բուդապեշտի փողոցներ՝ ի նշան հունգարացի վարչապետ Վիկտոր Օրբանի վերընտրության դեմ բողոքի, հայտնում է «Интерфакс»-ը:
Ընդդիմությունը պահանջում է փոփոխություններ մտցնել երկրի նախընտրական համակարգում. չնայած նրան, որ իշխող կոալիցիան 50 տոկոսից քիչ ձայն է հավաքել, այն ստացել է խորհրդարանում 199-ից 134 տեղ:
Բացի այդ, հունգարացիները պահանջում են Օրբանի դաշնակցի՝ գլխավոր դատախազ Պետեր Պոլտի հրաժարականը, որին մեղադրում են կաշառակերներին սատարելու համար: Հունգարացիները պահանջում են նաև կառավարության ազդեցության կրճատում տեղական ԶԼՄ-ների նկատմամբ, որոնք, ցուցարարների կարծիքով, վերածվել են պետական քարոզչամեքենայի:
Ցուցարարները դուրս են եկել խորհրդարանի շենքի մոտ՝ վանկարկելով «Նոր ընտրություններ», «Մենք մեծամասնություն ենք» կարգախոսները:

Anti-Orbán protestors moving toward Parliament square in Budapest, many tens of thousands, can't see either start or finish now pic.twitter.com/cip6mlQF0J
— Peter Murphy (@MurphyPeterN) April 14, 2018










