Կալինինգրադի առևտրի կենտրոններից մեկում փլուզվել է առաստաղը
Կալինինգրադի «Եվրոպա» առևտրի և զվարճանքի կենտրոնում փլուզվել է դեկորատիվ առաստաղը: Միջադեպի հետևանքով տուժածներ չկան: Այս մասին «РИА Новости»-ին տեղեկացրել է ՌԴ ԱԻՆ-ի Կալինինգրադի մարզի գլխավոր վարչության մամուլի ծառայության ղեկավար Ալեքսեյ Բարանովը:
«Փլուզվել է դեկորատիվ կախովի առաստաղը: Տուժածներ չկան, տեղում աշխատել են քաղաքի փրկարարները, դեպքի վայր է ժամանել տարածաշրջանային փրկարարական թիմը», - ասել է Բարանովը:
Ականատեսների տվյալների համաձայն՝ սկզբում այցելուների վրա սվաղ է թափվել, այնուհետև ամբողջությամբ ընկել է կախովի առաստաղը:
Նշվում է, որ շինության այդ հատվածում վերանորոգման աշխատանքներ էին իրականացվում:
Կենտրոնի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է:










