Բանգլադեշ պետությունում գնացքը դուրս է եկել գծերից. կա 4 զոհ ու մի քանի տասնյակ տուժած (լուսանկարներ)

16:09 • 15.04.18

Բանգլադեշ պետությունում երկաթուղային վթար է տեղի ունեցել. գնացքը դուրս է եկել գծերից, ինչի հետևանքով մահացել է առնվազն 4 ու վնասվածքներ ստացել մի քանի տասնյակ մարդ: Այս մասին հայտնում է bdnews.24 հեռուստաալիքը:

Աղբյուրի տվյալների համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել Տոնգի քաղաքում. գնացքի վերջին 4 վագոնը դուրս է եկել գծերից:

Գազիպուր քաղաքի երկաթուղային ստորաբաժանման աշխատակցի խոսքով՝ որոշ ժամանակ գնացքը քարշ է տվել այդ վագոններն իր հետևից, արդյունքում երկու վագոն շուռ է եկել:

Նշվում է, որ վթարի հետևանքով 3 ուղևոր մահացել է տեղում: 7 տուժած տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նրանցից մեկը մահացել է: UNB պարբերականը հաղորդում է 30 տուժածի մասին:

Պորտալը տեղեկացնում է, որ միջադեպի հետևանքով մի քանի քաղաքում երկաթուղային հաղորդակցությունը խախտվել է: Բանգլադեշի երկաթուղային տրանսպորտի նախարարությունը հետաքննություն է սկսել: