Ասադի անունը հայտնվել է ուկրաինական «Миротворец» կայքի տվյալների բազայում
Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի անունը հայտնվել է ուկրաինական «Миротворец» կայքի տվյալների բազայում՝ կապված այն տեղեկատվության հետ, ըստ որի նրա երեխաները հանգստացել են Ղրիմում գտնվող «Արտեկ» միջազգային մանկական կենտրոնում:
Ինչպես փոխանցում է ռուսական RT հեռուստաալիքը, կայքի «սև ցուցակ» Ասադի անունն ընդգրկվել է «Անչափահաս երեխաների միջոցով Ուկրաինայի պետական սահմանի գիտակցված խախտման կազմակերպման ու Ղրիմի օկուպացիայի լեգիտիմացման փորձի համար»:
Նշենք, որ ավելի վաղ Ասադն անձամբ էր պատմել «Արտեկ»-ում իր երեխաների անցկացրած հանգստի մասին:
Ղրիմը Ռուսաստանի Դաշնությանն է կցվել 2014 թվականին՝ այնտեղ անցկացված ժողովրդական հանրաքվեի արդյունքում:










