«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր դեմքի վնասվածքով քաղաքացի է դիմել, բայց թե ինչ պայմաններում է ստացել վնասվածքը` հայտնի չէ
Tert.am-ն արդեն տեղեկացրել էր, որ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ իր համակիր մի շարք ուսանողներ գտնվում են հիվանդանոցում: Նրա ենթադրությամբ` հիվանդանոցում են Կորյուն-Հերացի խաչմերուկում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի ուղևորների հետ ծեծկռտուքի մեջ մտած ուսանողները:
Տեսանյութում երևում էր, թե այդ ծեծկռտուքից հետո ինչպես էր ցուցարարներից մեկը ձեռքով փակել դեմքի՝ ենթադրաբար վնասված մասը:
Tert.am-ը խոսեց միջադեպի հարակից տարածքում գտնվող «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի մամուլի ծառայության աշխատակցի հետ, ով ասաց. «Մեկ քաղաքացի է մեզ դիմել դեմքի վնասվածքով, բայց, թե ինչ պայմաններում է ստացել վնասվածքը` տեղյակ չէ»:
Հիշեցնենք, որ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի՝ երեկ հայտարարած քաղաքացիական անհնազանդության շրջանակներում այսօր Երևանի մի շարք փողոցներ են փակվել:










