Ճապոնիայում աշակերտուհի է ձերբակալվել՝ 93 հազար դոլար գողանալու կասկածանքով

10:38 • 16.04.18

Տոկիոյի ոստիկանությունը ձերբակալել է միջնակարգ դպրոցի 14-ամյա աշակերտուհու, ով կասկածվում է 10 միլիոն իեն (93 հազար դոլար) գողանալու համար: Այդ մասին հայտնում է rbc.ru-ն:

Հաղորդվում է, որ աշակերտուհին մի քանի օր գնացել է տուն իր համադասարանցու մոտ և գողացել է հյուրասենյակում գտնվող փողերը: Ձերբակալությունից հետո կասկածյալը խոստովանել է, որ իսկապես գողացել է գումարները՝ հավելելով, որ կիսվել է դրանցով իր տասը համադասարանցիների հետ:

Աշակերտուհու տանը հայտնաբերվել է 7,9 միլիոն իեն (84 հազար դոլար), այժմ իրավապահները փնտրում են մնացած գումարը: