Իոսիֆ Կոբզոնին հոսպիտալացրել են Մոսկվայում

19:36 • 16.04.18

Ռուսական էստրադայի ներկայացուցիչ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՌԴ Պետական դումայի պատգամավոր Իոսիֆ Կոբզոնն ապրիլի 16-ին հոսպիտալացվել է:

Ինչպես հայտնում է Корреспондент-ը, Կոբզոնին տեղափոխել են Մոսկվայի հիվանդանոցներից մեկը:

Նախնական տվյալների համաձայն՝ երգչի մոտ սրտի ռիթմի խանգարումներ կան: Հոսպիտալացման փաստը հաստատել է երգչի օգնականը: 

Իոսիֆ Կոբզոնին հոսպիտալացրել են Մոսկվայում