Նալչիկում հրդեհ է բռնկվել տեղի շուկայում (տեսանյութ)

10:46 • 16.04.18

Ռուսաստանի Դաշնության Կաբարդա-Բալկարական Հանրապետության մայրաքաղաք Նալչիկում հրդեհ է բռնկվել տեղի շուկայում, այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը՝ վկայակոչելով հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցչին:

Նշվում է, որ կրակը տարածվել է նաև երկրորդ առևտրային տաղավարի կտուրի վրա: Այժմ հրշեջ-փրկարարները աշխատում են միանգամից երկու տարածքներում:

Ըստ պաշտոնյայի՝ հրդեհը  երրորդ աստիճանի բարդության է որակվել, կրակը տարածվել է շուրջ 2000 ք/մ տարածքի վրա:

Տեղում աշխատում է 75 հրշեջ-փրկարար և 13 միավոր տեխնիկա:
 
Հայտնի է, որ հրդեհը սկսվել է վաղ առավոտյան, դրա մարման աշխատանքները դեռ շարունակվում են: Ըստ նախնական տվյալների՝ տուժածներ չկան: Հրդեհի բռնկման պատճառների մասին տեղեկատվություն չի հաղորդվում: