Միաձայն քվեարկությամբ կոալիցիոն գործընկերներ ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն որպես վարչապետի թեկնածու պաշտոնապես առաջադրեցին Սերժ Սարգսյանին

13:24 • 16.04.18

Միաձայն քվերակությամբ կոալիցիոն գործընկերներ ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն որպես վարչապետի թեկնածու պաշտոնապես առաջադրեցին Սերժ Սարգսյանին: Կարճ ժամանակով համատեղ նիստ անցկացնելուց հետո լրագրողներին տեղեկացրեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Ըստ նրա` քվեարկությունից մի քանի րոպե հետո արդեն փաստաթղթերը կներկայացվեն: Շարմազանովը նշեց, որ նիստը  կարճ տևեց, որովհետև ընդամենն արձանագրեցին:

«Ընթացակարգով ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն առաջադրում են, վաղը խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը խմբակցության անունից կառաջադրի, և մենք օրենքով սահմանված կարգով կքննարկենք և կքվեարկենք»,-ասաց նա: