Շտապօգնության մեքենաները փողոցների փակ լինելու պատճառով մեծ դժվարությամբ ու ուշացումներով են կանչերը սպասարկում. Թ. Ստեփանյան

11:32 • 16.04.18

Շտապօգնության մեքենաները փողոցների փակ լինելու պատճառով մեծ դժվարությամբ ու ուշացումներով են կանչերը սպասարկում: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը:

«Շատ դժվար են հասնում ու երկար ժամանակում են հասնում, իսկ կանչերն ահավոր շատ են»,- շեշտեց նա:

Թագուհի Ստեփանյանի  խոսքով՝ կանչեր են եղել նաև այն տարածքներից, որտեղ այս պահին ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները բողոքի ակցիա են իրականացնում:

Հիշեցնենք, որ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի՝ երեկ հայտարարած քաղաքացիական անհնազանդության շրջանակներում այսօր Երևանի մի շարք փողոցներ են փակվել: