Սիրիական Դումայում մարտեր են ընթանում բանակի ու զինված ահաբեկիչների միջև. РИА Новости

15:02 • 16.04.18

Սիրիայի Արևելյան Ղուտա նահանգի Դումա քաղաքում բախումներ են ընթանում կառավարական զորքերի Ազգային գվարդիայի և ծայրահեղական խմբավորումների զինված գրոհայինների միջև, այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալության տեղում աշխատող թղթակիցը:

Հայտնի է, որ բախումներ են գրանցվել քաղաքի Ալ Ռահմանի թաղամասում:

Նշվում է, որ արդեն կան զոհվածներ ու վիրավորներ: Նրանց հստակ թիվը չի հաղորդվում:

Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին հայտարարվել էր, որ սիրիական բանակն ամբողջական վերահսկողություն է սահմանել Դումա քաղաքի նկատմամբ, որը հանդիսանում էր Սիրիայի Արևելյան Ղուտա շրջանում զինված գրոհայինների վերջին հենակետը։