ԵՄ-ն կոչ է արել օգտագործել Սիրիայի շուրջ իրավիճակը կարգավորման ակտիվացման համար
Եվրամիության երկրների արտգործնախարարների խորհուրդը Սիրիայի վերաբերյալ եզրակացություններում կոչ է անում օգտագործել երկրի շուրջ ստեղծված իրավիճակը քաղաքական կարգավորման գործընթացի ակտիվացման համար, հակամարտության ռազմական լուծում չկա: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք ընդգծում ենք, որ ընթացիկ իրավիճակի իմպուլսը պետք է օգտագործվի սիրիական հակամարտության քաղաքական կարգավորման որոնման համար: Եվրամիությունը կրկին հայտարարում է, որ չի կարող լինել Սիրիայում հակամարտության ռազմական լուծում»,- ասված է Սիրիայի հարցերով ԵՄ երկրների արտգործնախարարների խորհրդի եզրակացությունում:










