ԱՄՆ-ի հետ հարաբերություններն այժմ ավելի վատ վիճակում են, քան «սառը պատերազմի» ժամանակ. Լավրով
Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՌԴ-ի և Միացյալ Նահանգների միջև հարաբերություններն այս պահին ավելի վատ վիճակում են, քան «սառը պատերազմի» ժամանակ, հայտնում է RT հեռուստաընկերությունը:
«Կարծում եմ՝ հարաբերություններն ավելի վատ վիճակում են: Քանի որ «սառը պատերազմի» ժամանակ եղել են շփման միջոցներ և չի եղել ռուսոֆոբիայի մոլուցք, որը նման է պատժամիջոցների միջոցով իրականացվող ցեղասպանության»,-ասել է Լավրովը:
Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևս հայտարարել էր, որ երկու պետությունների հարաբերությունները գտնվում են «սառը պատերազմի» ժամանակահատվածից էլ վատ վիճակում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը մեղադրել էր իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին աջակցելու ու նրա կողմից քիմիական զենքի կիրառմանը չխոչընդոտելու համար:










