Վենեսուելայում այլընտրանքային արժույթ են թողարկել

09:55 • 16.04.18

Կիրակի Կարակասի քաղաքապետարանը կարիբե անունով սեփական արժույթն է թողարկել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Քաղաքապետ Էրիկա Ֆարիասը հայտարարել է, որ կարիբեն կօգնի պաշտպանել բնակչությանը տնտեսական պատերազմի պայմաններում:

Շրջանառության են դրվել 5, 10, 20, 50 և 100 թղթադրամները: Մեկ միավոր կարիբեն համապատասխանում է 1 հազար բոլիվարի: 100 կարիբեի ամենախոշոր թղթադրամը հավասար է մոտ 20 ամերիկյան ցենտի:

Հաղորդվում է, որ սա առաջին արժույթը չէ, որ հայտնվել է վերջին ժամանակներս Վենեսուելայում հիպերարժեզրկման ֆոնին: