Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանատունը հերքեց՝ իրենց մոտ նստացույց չկա
ՌԴ–ում ՀՀ դեսպանատանը նստացույց անելու մասին տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում.
այդ մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց դեսպանատան քարտուղար Լևոն Թորգոմյանը։
Ավելին՝ նա շեշտեց, թե ՌԴ-ում ՀՀ-ի դեսպանատան մոտ կատարվող իրադարձությունները դժվար է նույնիսկ ցույց անվանել:
«Նույնիսկ դժվար կլինի դա ցույց անվանել, քանի որ հավաքվել է 7-8 հոգի, մաքսիմում 10 հոգի, շատ դժվար է դա ցույց անվանել»,- ասաց նա:
Թորգոմյանը, որպես խոսքի ապացույց Tert.am-ի լուսանկարներ տրամադրեց:
Հարցին՝ ցուցարարները ներս մտե՞լ են, նստացույց իրականացրե՞լ են, Լևոն Թորգոմյանը պատասխանեց. «Նրանք ներս չեն մտել և որևէ նստացույց չկա»:
Ավելի վաղ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Մոսկվայում մեր հայրենակիցները մուտք են գործել ՌԴ-ում ՀՀ դեսպանատուն և նստացույց են իրականացնում։










