«Այն» ֆիլմի դերակատարներից Հարրի Անդերսոնին իր տանը մահացած են գտել

18:37 • 17.04.18

Ամերիկացի դերասան Հարրի Անդերսոնի անշնչացած մարմինը հայտնաբերվել է ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգի Աշվիլ քաղաքի իր տանը, այս մասին տեղեկացնում է lenta.ru-ն՝ հղում անելով ամերիկյան մամուլին:

Հայտնի է, որ դերասանը 65 տարեկան էր: Նրա մահվան պատճառը դեռ չի նշվում:

Տեղի ոստիկանությունից հայտնել են, որ դերասանի տնից ահազանգ է ստացվել, իրավապահները շտապել են դեպքի վայր ու հայտնաբերել նրա դին: Ընդ որում՝ գտնված չէ որևէ ապացույց, որը կհուշեր դերասանի՝ բռնությամբ սպանված լինելու մասին:

Անդերսոնի որդին՝ Դեշիելը հայտնել է, որ իր հայրը մահացել է սեփական մահով:

Նշենք, որ Հարրի Անդերսոնը եղել է Սթիվեն Քինգի «Այն» վեպի առաջին էկրանավորման հերոսներից՝ խաղալով Ռոչի Տոզիերի դերը:

Դերասանը սկսել է ժողովրդականություն վայելել նաև «Գիշերային դատաստանը» հեռուստասերիալի շնորհիվ, որտեղ խաղացել է Հարրի Սթոունի դերը, ինչպես նաև մի շարք այլ ֆիլմերից:

«Այն» ֆիլմի դերակատարներից Հարրի Անդերսոնին իր տանը մահացած են գտել