Արխանգելսկի առևտրի կենտրոնում, որտեղ այս առավոտ հրդեհ է բռնկվել, ստուգում չի իրականացվել «Զիմնյայա վիշնյա»-ի ողբերգությունից հետո
ՌԴ Արխանգելսկ քաղաքի «Ֆոկուս» առևտրի կենտրոնում, որտեղ այսօր առավոտյան հրդեհ է բռնկվել, վերջին անգամ ստուգում է իրականացվել 2014 թվականին, այս կենտրոնը չի մտնում այն օբյեկտների թվում, որոնք ստուգումների են ենթարկվել Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում խոշոր հրդեհից հետո, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ ՌԴ ԱԻՆ-ի մարզային գլխավոր վարչությանը հղումով։
Արխանգելսկի առևտրի կենտրոնում հրդեհի բռնկման մասին հաղորդագրությունը ստացվել է այսօր առավոտյան ռուսական ժամանակով ժամը 6.40-ին, երկու ժամ անց հրդեհը մարվել է։ Զոհեր ու տուժածներ չկան։ Հրդեհի մակերեսը կազմել է մոտ 800 քմ։ Նախնական պատճառն էլեկտրացանցի աշխատանքում վթարային ռեժիմն է։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» 4-հարկանի առևտրի կենտրոնում մարտի 25-ին տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքով զոհվել է 64 մարդ, այդ թվում՝ 41 երեխա: Կան գործով կալանավորվածներ։
В торговом центре «Фокус» в Архангельске тушат пожар. На месте работают 30 спасателей.https://t.co/Rh0gzNAThY#пожар #Архангельск pic.twitter.com/93quNRuARJ
— Пятый канал Новости (@5tv) April 17, 2018










