Գերմանիայի ոստիկանությունը հատուկ գործողություն է անցկացրել «գլխատված տիկնիկի» պատճառով
Գերմանիայի ոստիկանությունը խոշոր գործողություն է իրականացրել «անգլուխ մարմնի» հայտնաբերման մասին հաղորդագրությունից հետո: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Երկուշաբթի Բադեն-Վյուրթեմբերգ դաշնային հողի ոստիկանություն է դիմել մի տղամարդ: Նա պատմել է, որ զբոսանքի ժամանակ հայտնաբերել է «գլխատված և արյունոտված մարմին»:
Նրա նկարագրած «դժվարհասանելի վայր» են ժամանել իրավապահները և չորս հրշեջ մեքենա: Ենթադրյալ «զոհը» տիկնիկ է եղել, այլ ոչ մարդ:
«Տիկնիկը մարդու մարմնի նման էր»,- նշել է ոստիկանության ներկայացուցիչը:










