Ռուսական «Ձայնը» հեռուստանախագիծը կընդլայնվի. եթերում է հայտնվելու «Ձայնը. 60+» շոուն

16:31 • 17.04.18

Հանրահայտ «Ձայնը» հեռուստանախագծի ռուսական տարբերակը պատրաստվում է ընդլայնվել, և շուտով հեռուստատեսության եթերում կհայտնվի «Ձայնը. 60+» շոուի առաջին եթերաշրջանը, գրում է gazeta.ru-ն:

Անվանումից հասկանալի է դառնում, որ նախագծի նոր ձևաչափի մասնակիցները կլինեն 60-ն անց մարդիկ: Ռուսական «Առաջին ալիք»-ի կայքում արդեն հայտնվել է նախագծին մասնակցության համար դիմումի ձևը:

«Ձայնը. 60+»-ի առաջին եթերաշրջանը կմեկնարկի այս տարվա սեպտեմբերին, սակայն հստակ ամսաթիվը դեռ չի նշվում:

 

Ռուսական «Ձայնը» հեռուստանախագիծը կընդլայնվի. եթերում է հայտնվելու «Ձայնը. 60+» շոուն