ՌԴ Ռոստովի մարզում հատուկ գործողության ժամանակ ԻՊ ահաբեկիչն ինքնասպան է եղել ինքնապայթեցման միջոցով (տեսանյութ)

14:22 • 17.04.18

Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզում ոստիկանության հատուկ գործողության ժամանակ ինքնապայթեցման միջոցով ինքնասպան է եղել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմնակիցների խմբի ղեկավարը, այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է, որ խմբի անդամները հարձակումներ են նախապատրաստելիս եղել երկրի հարավում՝ ինքնաշեն պայթուցիկների ու զենքի կիրառմամբ:

Հատուկ գործողության ժամանակ խմբի ղեկավարը դիմադրություն է ցույց տվել իրավապահներին, ինչի ընթացքում էլ գործի է դրել ինքնաշեն պայթուցիկը: Դրա արդյունքում ահաբեկիչը ստացել է կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ ու մահացել:

Գործողության ընթացքում ձերբակալվել է խմբի 3 անդամ:

Ձերբակալվածների մոտ հայտնաբերվել են АК-74 տեսակի ինքնաձիգ, ձեռքի նռնակներ և ինքնաշեն պայթուցիկների պատրաստման հրահանգներ: