ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Սերժ Սարգսյանը նշանակվել է ՀՀ վարչապետ

17:53 • 17.04.18

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Սերժ Սարգսյանը նշանակվել է ՀՀ վարչապետ։

Այս մասին տեղեկացնում է gov.am կայքը։

«Հիմք ընդունելով Ազգային ժողովի 2018 թվականի ապրիլի 17-ի՝ Սերժ Սարգսյանին վարչապետ ընտրելու վերաբերյալ ԱԺՈ-10-Ա որոշումը՝ Սահմանադրության 149-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն Սերժ Սարգսյանին նշանակել վարչապետ»,-ասվում է նախագահի հրամանագրում։

Հիշեցնենք, որ ԱԺ հատուկ նիստի ընթացքում ձայների 77 կողմ, 17 դեմ ձայների համամասնությամբ ՀՀ վարչապետ ընտրվեց Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։