Արխանգելսկում հրդեհ է բռնկվել տեղի առևտրի կենտրոններից մեկում (տեսանյութ)

09:46 • 17.04.18

Ռուսաստանի Դաշնության Արխանգելսկ քաղաքում այսօր առավոտյան հրդեհ է բռնկվել «Ֆոկուս» առևտրի կենտրոնում, հաղորդում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով Արտակարգ իրավիճակների նախարարության մարզային գլխավոր վարչությանը:

Հայտնի է, որ հրդեհը բռնկվել է քաղաքի Վոլոգոդսկայա փողոցի վրա գտնվող «Ֆոկուս» առևտրի կենտրոնում: Նշվում է, որ դեպքի վայր են ուղևորվել հրշեջ-փրկարարական ջոկատներ:

Հրդեհի բռնկման պատճառների, ինչպես նաև տուժածերի մասին դեռևս տեղեկություններ չեն հաղորդվում: 

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» 4-հարկանի առևտրի կենտրոնում մարտի 25-ին տեղի ունեցած խոշոր հրդեհի ժամանակ զոհվել է 64 մարդ, այդ թվում՝ 41 երեխա: