Սթիվեն Սփիլբերգը կինոյի պատմության մեջ ռեկորդային եկամուտ է ստացել
Ամերիկացի ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը դարձել է ամենից շատ վաստակած ռեժիսորը կինոյի պատմության մեջ, ով կինովարձույթում ավելի քան 10 մլրդ դոլար եկամուտ է ստացել:
Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն, 71-ամյա Սփիլբերգը 10, 009 մլրդ դոլարով շրջանցել է «Մատանիների տիրակալը» ֆիլմի ռեժիսոր Փիթեր Ջեքսոնին, ով իր ֆիլմերի օգնությամբ 6.52 մլրդ դոլար է աշխատել: Նրանց հաջորդում են «Տրանսֆորմերների» հեղինակ Մայքլ Բեյը՝ 6.414 մլրդ դոլարով, «Ավատար» և «Տիտանիկ» ֆիլմերի ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը՝ 6.138 մլրդ դոլարով:
Սփիլբերգին առաջատարի դիրքերում հայտնվելու հարցում օգնել է «Պատրաստվի առաջին խաղացողը» բլոքբասթերը, որն արդեն 114 մլն դոլար հասույթ է գրանցել վարձույթում:










